Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Համակարգչի վտանգները.

Համակարգչի վտանգները.

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային հիվանդություն (ասթենօպիա. հունարենից՝ տեսողության հոգնածություն), որը բնորոշվում է աչքի ակոմոդացիայի խանգարմամբ՝ թարթչային մարմնի գերլարվածության պատճառով:

Աչքի հիվանդություններ

Համակարգչով երկարատև աշխատելու արդյունքում, եղջրաթաղանթի խոնավության նվազման հետևանքով առաջանում է, այսպես կոչված` չոր աչքի համախտանիշ: Նորմայում մարդը վայրկյանում կատարում է մոտավորապես 20 թարթում, որի շնորհիվ աչքի մակերեսը` եղջրաթաղանքը, խոնավանում է: Համակարգչի առջև երկար մնալու դեպքում թարթումների քանակը նվազում է մոտավորապես երեք անգամ, և աչքի մակերսը չորանում է: Այս համախտանիշն արտահայտվում է այրոցով, կոնյուկտիվայի կարմրությամբ, աչքի կողմնային մակերեսներին անոթային ցանցի առաջացմամբ, բարձրանում է կարճատեսության, հեռատեսության, գլաուկոմայի զարգացման վտանգը:

Ուղիղ աղու հիվանդություններ

Ուղիղ աղու հիվանդություններից ամենատարածվածը թութքն է: Այն ավելի շատ դիտվում է համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնողների մոտ՝ նստակյացության արդյունքում:

Դաստակի ախտաբանություն

Համակարգչի առջև երկարատև աշխատանքը բերում է նյարդա-մկանային լուրջ խանգարումների: Առավել զգայուն են ձեռքերի մատները, դաստակները և նախաբազուկները: Ժամանակի ընթացքում առաջանում է մատների նյարդերի հյուծվածություն, որը բերում է մատների կոորդինացիայի խանգարման:

Հենաշարժողական համակարգի հիվանդություններ

Հաճախ համակարգչային երկարատև աշխատանքը խանգարումներ է առաջացնում հենաշարժողական համակարգում: Դա առավել արտահայտվում է այն երեխաների մոտ, որոնք ունեն ողնաշարի թեքումներ: Մեծահասակների մոտ դիտվում են միջողային թիթեղի ճողվածքներ: Այդ խանգարումների պատճառը երկար ժամանակ ոչ ճիշտ դիրքով նստելն է:

Նյարդային համակարգի հիվանդություններ

Համակարգչային աշխատանքը ինտելեկտուալ է, այդ պատճառով ազդեցության հիմնական մասը բաժին է ընկնում նյարդային համակարգին` հատկապես գլխուղեղին: Դա արտահայտվում է գլխացավերով: Պատճառը նաև գլխի, պարանոցի մկանների քրոնիկ գերլարվածությունն է: Արտահայտվում են նաև կենտրոնացման, ուշադրության խագարումներ, գերհոգնածություն, աղմուկ` ականջներում, գլխապտույտ, սրտխառնոց:

Համակարգչային երկարատև աշխատանքի բացասական հետևանքներից են նաև գաստրիտը, ստամոքսի խոցը, պրոստատիտը:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ